ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
April 20, 2023

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Լուսանկարչության դասընթացը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել հետաքրքիր և շահավետ մի նոր՝ լուսանկարչի, մասնագիտություն:

Մասնակիցները կծանոթանան ֆոտոխցիկի կառուցվածքին, կստանան գիտելիքներ լուսանկարչության Էսթետիկ սկզբունքների, ժանրերի մասին, ինչպես նաև կսովորեն  Ֆոտոստուդիայում աշխատանքի և լուսանկարների հետագա մշակման հմտությունները:

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից: Տեսական մասը կանցկացվի լսարան- ստուդիայում, իսկ գործնականը՝  Երևանի տեսարժան վայրերում:

Դասընթացի ավարտին  կկազմակերպվի նաև ֆոտոմրցույթ հենց մասնակիցների միջև, իսկ մրցույթի  լավագույն մասնակցին սպասվում է հաճելի անակնկալ:

Դասընթացի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ.

Դասընթացի տևողությունը 2 ամիս է, շաբաթական 2 դաս՝ 2 ժամ տևողությամբ:
Դասընթացի  1 ամսվա արժեքը 45000 ՀՀ դրամ է:

Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության վկայական:

Դասընթացը կվարի պրոֆեսիոնալ լուսանկարիչ Հայկ Նազարեթյանը:

Հայկ Նազարեթյանի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայկը  լուսանկարչությամբ զբաղվում է դեռևս 2010թ-ից և  հանդիսանում է ֆոտոնկարիչների միջազգային ասոցիացիաների անդամ, ստացել է բազմաթիվ վկայականներ, պարգևատրվել է նաև ″Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի″ պատվոգրով՝ Հայատանյան լուսանկարչության բնագավառում ակտիվ մասնակցություն դրսևորելու համար, ինչպես նաև կատարում է տարատեսակ միջոցառումների (հարսանիք, կնունք, անհատական ֆոտոսեսիա և այլն) ֆոտո և վիդեո նկարահանումներ: Նրա վերջին աշխատանքներից է նաև ″Ազգային գեղեցկության″ մրցույթի մասնակից՝ մոդել Հակուհի Մաթևոսյանի  պորտֆոլիոն: