Հաշվապահություն

Ընդհանուր հաշվապահություն

ՍՅՈՒԱՖ ուս. կենտրոնի հաշվապահական դասընթացները կազմակերպվում են ինչպես սկսնակ հաշվապահների, այնպես էլ գործող հաշվապահների համար: Դասընթացներն իրականացվում են ուսուցման ժամանակակից մեթոդով: Դասընթացների մասնակիցները ակտիվորեն աշխատում են բոլոր անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթերի հետ, իսկ ուսուցման գործընթացը և ծրագրերը այնպես են կազմակերպվում, որ շրջանավարտները ձեռք են բերում անհրաժեշտ ծավալով խորացված տեսական և գործնական գիտելիքներ: Դասընթացը ավարտելուց հետո նրանք ձեռք կբերեն առավելագույն գիտելիքներ և հմտություններ բոլոր ուղղվածությունների հաշվապահության վարման, կազմակերպությունների հաշվապահների կողմից պատրաստվող և համապատասխան պետական մարմին (հարկային տեսչություն, վիճակագրական ծառայություն, աշխատանքային տեսչություն և այլն) հաշվետվություններ ներկայացնելու համար: Դասընթացի փուլը սկսնակների համար տևում է 3 ամիս, իսկ գործող հաշվապահների համար` 1-2 ամիս: Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս:

Հայկական ծրագրեր (ՀԾ)

Հաշվապահական հաշվառման ավտոմատացված ծրագրերից է նաև ՀԾ-ն (Հայկական Ծրագրեր): Այն այսօր գնալով մեծ հետաքրքրություն է առաջացնում հատկապես տեղական բիզնեսի շրջանակներում: ՀԾ-ի ուսուցման ընթացքում Դուք կսովորեք կատարել կազմակերպության տվյալների (ռեկվիզիտների) և հաշիվների մնացորդների մուտքագրում, հիմնական միջոցների հաշվառում, պաշարների հաշվառում (պաշարների ձեռք բերում, վաճառք և դուրս գրում), դեբետորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում և ուրիշ այլ գործառույթներ, ինչպես նաև հաշվետվությունների ուղարկումը էլեկտրոնային եղանակով և հարկային հաշիվների դուրսգրումը էլեկտրոնային տարբերակով: Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի

1C

ՍՅՈՒԱՖ կենտրոնում դասավանդվում է նաև համակարգչային 1C հաշվապահական ավտոմատացված ծրագիրը: Այն բաղկացած է մի քանի բաժիններից` 1C հաշվապահություն, 1C առևտուր, 1C պահեստ, 1C արտադրություն և այլն: Դասընթացներից հետո Դուք կկարողանաք կատարել`
Կազմակերպության տվյալների (ռեկվիզիտների) մուտքագրում,
Հաշիվների մնացորդների մուտքագրում,
Հիմնական միջոցների հաշվառում (հիմնական միջոցների մուտքագրում, շահագործման հանձնում, մաշվածության հաշվառում, վերագնահատում կառուցում, դուրս գրում և իրացում):
Պաշարների հաշվառում (պաշարների ձեռք բերում, վաճառք և դուրս գրում),
Դեբետորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
Դրամական միջոցների հաշվառում,
Աշխատավարձի հաշվարկ,
Հաշվետվությունների կազմում ,
Հաշվապահական հաշվեկշիռ Ձև 1,
Ֆինանսական արդյունքի մասին հաշվետվություն Ձև 2,
Գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություն,
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի Հաշվարկ,
ԱԱՀ-ի հաշվարկ,
Մանրածախ և մեծածախ առևտուր,
Ներմուծում,
Արտադրություն: