Adobe Premiere,   After Effect – Այս դասընթացները հնարավորություն կտան սովորել վիդեոմոնտաժի հմտությունները, կատարել բազմապիսի էֆեկտների տեղադրում ձայնային էֆեկտների օգտագործմամբ:
Լրացուցիչ`  ֆորմատների փոխակերպման ( կոնվերտ)  ծրագրերի համադրումը հնարավորություն կտա  պրոֆեսիոնալ մակարդակով ստանալ բարձրորակ ֆիլմեր և այն մատուցել իր վերջնական շուկայական տեսքով (DVD դիսկն իր  ձևավորումով, ներառյալ դիսկի տուփի կազմը):

 

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԺԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԴՐ) ԽՄԲԱԿԱՅԻՆ (ԴՐ)
   Adobe Premiere 18 79.000 69.000
   Adobe After Effect 18 79.000 69.000
   Adobe Audition 18 79.000 69.000
   Edius 18 79.000 69.000

 

Adobe Premiere Pro-ն վիդեո պատկերների մշակման համալիր փաթեթ է, որը թույլ է տալիս հեշտորեն իրականացնել ստեղծագործական և ոչ սովորական մտքեր: Adobe Premiere-ի ուսուցումը բազային հիմք է հանդիսանում, եթե օգտվողը ցանկանում է զբաղվել  ոչ գծային վիդեո մշակմամբ և բարձրորակ նախագծերի իրականացմամբ: Տեսանյութի խմբագրությունը դա այնպիսի խնդիր է, որը կարող են իրականացնել միայն պրոֆեսիոնալները: Մեր դասընթացներին Դուք կսովորեք մասնագիտացված հնարքներ և գունային կարգավորման մեխանիզմներ, էֆֆեկտների կիրառում, անիմացիա և այլն, որոնց շնորհիվ Դուք կստանաք ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ վիդեոնյութ: Ծրագրում աշխատանքի գործընթացը դինամիկ է և արդյունավետ: Ավելին, Adobe Premiere-ի դասընթացներին երևում է, թե ինչպես է վիդեո նյութի մշակման ժամանակը էապես կրճատվում այնպիսի պարամետրերի հաշվին, ինչպիսիք են գրված տեքստում փնտրումը բառերով, առցանց ծրագրերի հետ ինտեգրումը և սկզբնական ֆորմատներով վիդեոների խմբագրման հնարավորությունը և առանց նախնական տրանսկոդավորման ձայնագրման հնարավորությունը:
After Effects – ի դասընթացների ընթացքում ուսանողները կսովորեն, թե ինչպես այս ծրագրի օգնությամբ պետք է խմբագրել նկարահանված տեսանյութը, փոփոխել գույները և ստեղծել վիզուալ էֆֆեկտներ: After Effects-ը ինտեգրված է Adobe-ի կողմից ստեղծված այլ ծրագրերի հետ, ինչպիսին են Adobe Illustrator-ը և Adobe Photoshop-ը, ինչը դարձնում է այս ծրագիրը բավականին հարմար օգտագործելու համար: Մեր դասընթացների ընթացքում Դուք հնարավորություն ունեք հոլովակի ստեղծման ամբողջ աշխատանքը կատարել անձնական համակարգչի միջոցով: Ստացված հոլովակները կարող են դիտվել ցանկացած միջավայրում` կինոէկրաններին և հեռուստաէկրաններին, համակարգչով և բջջային հեռախոսներով: Դրանք կարող են ձայնագրվել ցանկացած ժամանակակից թվային կրիչների` CD, DVD, համակարգչի հիշողության դիսկի, ֆլեշ քարտի վրա: After Effects-ի դասընթացները հիանալի տարբերակ են նրանց համար, ովքեր զբաղվում են անիմացված գրաֆիկայի ստեղծմամբ: Այս համակարգը լավագույն արդյունքները տալիս է կարճամետրաժ  (տեսահոլովակներ, գովազդային տեսահոլովակներ, համակարգչային խաղեր, ֆիլմերի և հեռուստատեսության համար անիմացված ծիրտրեր) ֆոռմատների դեպքում:  Այս ծրագրին տիրապետելով` Դուք կկարողանք իրականացնել ամենահամարձակ մտահաղացումները: Այս ունիվերսալ ծրագիրը շատ հարմար է սկսնակների համար քանի որ շատ հեշտ է յուրացվում: