Համակարգչային դասընթացները իրենց մեջ ներառում են տարրական և ամենաբարդ ծրագրերի ուսուցումը` ինչպես սկսնակների, այնպես էլ վերապատրաստվել ցանկացողների համար: Կենտրոնը հագեցված է նորագույն համակարգչային տեխնիկայով, համակարգչային ծրագրերի վերջին տարբերակներով: Մեր կենտրոնում անցկացվող համակարգչային դասընթացների առավելությունը այն է, որ յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում, որը անձին հնարավորություն է տալիս խորացնելու իր գիտելիքները տվյալ ծրագրի մեջ` իր ընդունակություններին համապատասխան: Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Կոորպորատիվ հայտերի դեպքում գործում են զգալի զեղչեր: Բացի այդ երկար տարիների մեր աշխատանքային փորձը, բանիմաց մասնագետների նվիրվածությունը հանդիսանում են մեր ամենակարևոր երաշխիքը:
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ | ԺԱՄ | ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԴՐ) | ԽՄԲԱԿԱՅԻՆ (ԴՐ) |
PhotoShop | 18 | 59.000 | 49.000 |
CorelDraw | 18 | 59.000 | 49.000 |
Adobe Indesign | 18 | 59.000 | 49.000 |
Adobe Illustrator | 18 | 59.000 | 49.000 |
Master Class | 18 | 99.000 | 75.000 |
Adobe Flash | 18 | 79.000 | 69.000 |
QuarkXPress | 18 | 59.000 | 49.000 |
Առաջարկում ենք Ձեզ ամենահայտնի գրաֆիկական խմբագրիչը`
Photoshop
Այս ծրագիրը կիրառվում է դիզայնի բոլոր ոլորտներում, նախագծման, համակարգչային մոդելավորման ոլորտներում, ինչպես նաև համակարգչային գրաֆիկայի հետ կապված այլ բնագավառներում:
Adobe InDesign
Adobe InDesign-ը ամենաբազմաֆունկցիոնալ և ամենահարմար հրատարակչական համակարգերից է: Այս ծրագրի շնորհիվ ստեղծվում են գրքերի, ամսագրերի, թերթերի, ինչպես նաև վեբ հրատարակությունների նախագծերը: Սև-սպիտկ կամ լրիվ գունավոր հրապարակումների կազմումը, գրաֆիկների ստեղծման և խմբագրման հիանալի հնրավորությունները, տեքստի ֆորմատավորումը և ձևակերպումը, գրաֆիկական և տեքստային խմբագրիչներից ներմուծումը, և այս ամենը մեկ հարմարավետ ինտերֆեյսում է: Adobe InDesign-ը թույլ է տալիս ֆունկցիաների ու գործիքների հարմարավետության և բազմազանության հաշվին խնայել Ձեր ժամանակը: Այն իր դասի ծրագրերի մեջ ունի ամենալայն հնարավորությունները և նաև թույլ է տալիս մինչ տպագրությունը հետևել և գտնել բոլոր թերությունները, այդ թվում նաև այնպիսի պրոբլեմային ոլորտում, ինչպիսին գույների փոխանցումը է:
Adobe Illustrator
Adobe Illustrator –ը դա գրաֆիկայի վեկտորային խմբագրման ունիվերսալ համակարգ է, որը լայն ճանաչում ունի դիզայներների և վեբ-դիզայներների շրջանում: Ծրագրի ուսուցումից հետո նույնիսկ հմուտ դիզայներները Illustrator-ում նոր մոտեցումներ և մեխանիզմներ են գտնում ամենաբարդ և ոչ ստանդարտ լուծումների իրականացման համար: Ծրագիրն ունի նկարելու, ֆոտոպատկերների խմբագրման լայն հնարավորությունների ուսումնասիրում, այլ ծրագրերից պատկերների ներմուծում, ինչպես նաև տեքստային ֆրագմենտների ֆորմատավորում և ձևակերպում, պիքսելային պատկերների վերածում վեկտորայինի:
CorelDRAW
CorelDraw-ը վեկտորային գրաֆիկական խմբագրիչ է ստեղծված Corel Corporation-ի կողմից: Ծրագիրը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել գրաֆիկական պատկերներ համակարգչի միջոցով:
Corel ընկերությունը գրաֆիկայի և գրասենյակային ծրագրային ապահովման շուկայում առաջատարն է: Այն լուսանկարների, վիդեոձայնագրությունների և DVD–երի հետ աշխատանքի համար առաջարկում է ժամանակակից ծրագրերի լայն տեսականի լայն բազմազանություն: 1989թ. Ընկերությունը թողարկեց CorelDRAW-ն, որը հեղափոխեց գրաֆիկական ծրագրերի շուկան: Ախարհի ավելի քան 75 երկներում ավելի քան 100միլիոն մարդ ընտրեց այս ծրագիրը:
Adobe Flash
Adobe Flash-ը մուլտիմեդիական պլատֆորմա է վեկտորային և պիքսելային գրաֆիկայի հիման վրա անիմացիոն հոլովակների ստեղծման համար, որը լայնորեն կիրառվում է խաղերի, վիդեոհոլովակների ստեղծման, ինչպես նաև անիմացիայի` վեբ ֆորմատ ինտեգրման համար: Օգտագործելով այս ծրագիրը` Դուք կարող եք կենդանացնել անգամ ամենախիստ և պաշտոնական կայքը: Flash-ը նաև շատ հարմար է փոքր ուսուցողական հոլովակների, անիմացված սխեմաների և այլնի ստեղծման համար: Flash տեխնոլոգիաներն օգտագործվում են այնպիսի հանրահայտ առցանց ռեսուրսների կողմից, ինպիսին է, օրինակ, YouTube-ը: Դրանք կիրառվում են հեռուստահաղորդումների և այլնի ձևակերպման համար: Flash անիմացիան ամենալայն կիրառումն է գտել վեբ դիզայնում և վեբ ծրագրավորման մեջ: Flash հոլովակները շատ գրավիչ են կայքերից օգտվողների համար և կարող են էապես բարձրացնել կայքի արդյունավետությունը:
QuarkXPress
QuarkXPress-ն այսօր ամենահայտնի և ամենահզոր պրոֆեսիոնալ հրատարակչական համակարգերից է: Անցած դարի 90-ական թվականներին իր պարզության շնորհիվ այն լայն ճանաչում ձեռք բերեց պրոֆեսիոնալ էջադրման մասնագետների և պոլիգրաֆիստների շրջանում, բայց և այնպես հանդիսանալով ոչ միակ ծրագիրը հրատարակչական գործի և պոլիգրաֆիայի համար, QuarkXPress-ն այսօր ծածկում է ծրագրային ապահովման շուկայի 90%-ը: Նախագծման, էջադրման, տեղեկատվական լրացման աշխատանքների ընթացքում ծրագիրն օգտվողին առաջարկում է տեքստերի, գրաֆիկական տարրերի, գունային կառավարման, վեբ էջերի ծրագրավորման հետ կապված աշխատանքի համար նախատեսված ամենալայն և բազմազան գործիքների տեսականի: Այն տալիս է Adobe Photoshop-ի հետ ինտեգրման, Adobe Illustrator-ից, Excel-ից, PDF-ից ներմուծման, ինչպես նաև ուղղագրության ստուգման, գրաֆիկական էֆֆեկտների և ֆիլտրերի հնարավորություններ: