AutoCAD և ArchiCAD ծրագրերը նախատեսված են տարբեր պրոեկտների կոնստրուկտորական նախագծման պրոցեսի ավտոմատացման համար, նրանք թույլ են տալիս նախագծել, ինչպես բազմապիսի առարկաներ (սկսած շենքերից մինչև կենցաղային իրեր), այնպես էլ տարաբնույթ մեխանիզմներ և էլ. սխեմաներ:
AutoCAD ը տալիս է հնարավորությունների լայն շրջանակ երկչափ և եռաչափ նախագծման, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի թողարկման համար: AutoCAD ի հիմանական առավելությունը նրա շարունակականությունն է: Ծրագրի ամեն նոր տարբերակ, պահպանելով նախորդի առավելությունները, ավելացնում է նոր հնրավորություններ և ստեղծում աշխատանքի համար առավել հարմարավետ միջոցներ ` առանց փոփոխելու նախկին գործիքները:
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ | ԺԱՄ | ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԴՐ) | ԽՄԲԱԿԱՅԻՆ (ԴՐ) |
AutoCAD | 12 | 79.000 | 69.000 |
ArchiCAD | 12 | 79.000 | 69.000 |
Լինելով երկչափ և եռաչափ նախագծումները միավորող համակարգ` այն տարբերվում է մյուս ծրագրերից նրանով, որ դրա շնորհիվ Դուք ոչ թե ուղղակիորեն նկարում եք շենք, այլ կառուցում եք այն: Աշխատանքի յուրաքանչյուր փուլում Դուք կունենաք նախագծվող օբյեկտի վերաբերյալ լիակատար տեղեկություն: