Ծառայություններ

Կայքերի պատրաստում

Կայքի գրաֆիկական մոդելի կառուցումը, որի գեղեցկությունը պետք է զուգորդվի հարմարավետության հետ, շատ բարդ է: Բոլոր արդյունավետ առևտրային Վեբ ռեսուրսներն ունեն բարձրորակ գրաֆիկական ինտերֆեյսներ: Պոտենցիալ հաճախորդը այցելելով կայք որոշում է` արդյոք արժե օգտվել տվյալ ընկերության ապրանքներից կամ ծառայություններից, մասամբ ելնելով նաև այն հանգամանքից, թե որքանով է իրեն հարմարավետ և հաճելի գտնվել կայքում: Եվ ոչ մի հաջող կոմերցիոն ինտերնետային նախագիծ հնարավոր չէ, առանց մասնագիտական դիզայնի: Մեր ստուդիան մատուցում է կայքերի նախագծման, վեբ ռեսուրսների և առցանց խանութների ստեղծման ծառայություններ: Մեր թիմի հիմնական նպատակն է հաճախորդին ներկայացնել մի այնպիսի որակյալ արտադրանք, որը նրան թույլ կտա լուծել իր խնդիրները ավելի արդյունավետ և նպատակային: «ՍՅՈՒԱՖ» ստուդիայի մասնագետները կօգնեն Ձեզ ստեղծել Վեբ կայք ցանկացած բարդության և ուղղվածության: Յուրաքանչյուր նախագիծ անցնում է զարգացման մի ամբողջական ցիկլը, սկսած պահանջների հստակեցումից, մինչև կայքի պատրաստման եզրափակիչ փուլում համապարփակ փորձարկումը: Եթե Դուք որոշում եք օգտվել վերը նշված ծառայություններից, ապա կարող եք հանգիստ լինել, որ կունենաք որակյալ դիզայնով և բովանդակությամբ, հեշտ օգտգործվող, օրիգինալ լուծումներով կայք, որը կարող է գրավիչ լինել պոտենցիալ հաճախորդների և գործընկերների համար: Մեր ստուդիան առաջարկում է հետևյալ ծառայությունների տեսակները. • Կայք այցեքարտ Կայք-այցեքարտը յուրահատուկ գովազդ է ցանկացած ընկերության համար: Մեր Վեբ դիզայներները կստեղծեն հիշարժան և բարձրորակ դիզայնով կայք-այցեքարտ Ձեր ընկերաության համար: • Կորպորատիվ կայք Այս ծառայությունը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են ստեղծել իրենց բիզնեսի համար օնլայն ներկայացուցչություն: Այս միջոցը կօգնի ձեր ընկերությունը ներգրավել նոր հաճախորդներ և կապեր հաստատել նոր գործընկերների հետ: • Առցանց խանութ Առցանց խանութ-կայքի հիմնական նպատակը, դա ապրանքների կամ ծառայությունների մասին տեղեկությունների որակյալ և տեխնիկապես գրագետ արտացոլումն է, միաժամանակ դրանց պարամետրային որոնման հնարավորությամբ: Մեր մասնագետները նախագծելիս կծանոթանան ձեր տեսականու հետ, կվերլուծեն և կիրականացնեն ձեր արտադրանքի կամ ծառայությունների առավել արդյունավետ ներկայացումը ինտերնետային տարածքում: • Կայքերի առաջխաղացում Կայքի բովանդակության օպտիմալացնելը համապատասխան հարցումների ներքո ինտերնետ տարածքում, իրենից ներկայացնում է լիարժեք գովազդային արշավ: Այն հնարավորություն կտա արագ արձագանքել որոնողական համակարգերի ինդեքսավորման փոփոխություններին: Օգտվելով մեր ծառայություններից, դուք կկարողանաք մաքսիմալ խնայել Ձեր ժամանակը, ֆինանսական միջոցները` կայքի պատրաստման, աջակցման և առաջխաղացման գործում:

Թարգմանություններ

Թարգմանչական ծառայություններ պատվիրելու դեպքում, Դուք կարող եք վստահ լինել, որ տեքստերը կթարգմանվեն տվյալ լեզվին գերազանց տիրապետող և համապատասխան բանասիրական կրթություն ունեցող մասնագետների կողմից և բացի այդ, մեր թարգմանիչները մասնագիտացած են նաև տվյալ (տեխնիկական, իրավական, բժշկական և այլ բնույթի) թեմաների թարգմանություններ կատարելուն: Թարգմությունները կատարվում են հայերենից և ռուսերենից անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ եվրոպական, ասիական լեզուներով և հակառակը: Գները ձևավորվում են հիմք ընդունելով նիշերի քանակը` 1800 նիշը մեկ էջում:
Տեխնիկական թարգմանություն
Տեխնիկական թարգմանության հիմնական դժվարությունը կայանում է նրանում, որ թարգմանիչը պետք է հասկանա թարգմանվող տեքստի իմաստը, այսինքն, բացի լեզվական հմտությունները, նա պետք է նաև լավ իմանա տվյալ տեխնիկական ոլորտը:
Իրավաբանական թարգմանություն
Իրավաբանական թարգմանությունը իրենից ներկայացնում է շատ պատասխանատու գործընթաց, քանի որ այն առընչվում է օրենքի իմացության հետ: Եվ այստեղ առաջանում է թարգմանչի գիտեիքների բազմակողմանի իմացությունը` հանձինս օրենքների, իրավական ակտերի, պայամանգրերի պատրաստման և այլնի բնագավառներում:

Բժշկական թարգմանություն.

Ինքնին բժշկական թարգմանությունը ամենապատասխանատու գործն է, քանի որ այն վերաբերվում է մարդու կյանքին կամ առողջությանը: Եվ մեր կենտրոնի թարգմանիչները թարգմանություն կատարելիս, անպայման ստանում են համապատասխան ոլորտի բժիշկների խորհրդատվություններ:

Կայքերի թարգմանություն

Բացի այն, որ մեր կենտրոնը նաախագծում և պատրաստում է կայքեր, մենք նաև առաջարկում ենք դրանց թարգմանությունը տարբեր լեզուներով, որը պահանջում է լեզվաբանների, ծրագրավորողների, վեբ դիզայներների և այլ (IT) մասնագետների համակարգված թիմային աշխատանք: