“ՍՅՈՒԱՖ” կենտրոնը կազմավորվել է դեռևս 2001թ-ին: Այդ 22 տարիների ընթացքում կենտրոնը համագործակցել է բազմաթիվ տեղական, միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ: Ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ, հմուտ և ուժեղ ստեղծագործական թիմ, կենտրոնն իր հիմնադրման օրվանից ի վեր արել է ամեն հնարավոր բան իր այցելուներին որակյալ ծառայություններ մատուցելու համար: “ՍՅՈՒԱՖ ” կենտրոնի նպատակն է ոչ միայն գիտելիքներ փոխանցելը, այլև օգնել մեր այցելուներին գտնել աշխատանք և այդ գիտելիքները կիրառել հենց տվյալ աշխտանքի մեջ: Այդ գործընթացին նպաստում է կենտրոնում գործող Զբաղվածության Մասնավոր Գործակալությունը (ԶՄԳ), որը իր հերթին hանդիսանում է Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) անդամ: Կենտրոնը նաև ”Երիտասարդ կանանց ասոցիացիա” -ի անդամ է: Այս տարիների ընթացքում “ՍՅՈՒԱՖ” կենտրոնը տվել է բազմաթիվ շրջանավարտներ, համագործակցել բազմաթիվ տեղական, միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ: Կենտրոնը հագեցած է ժամանակակից և տեխնիկապես հզոր համակարգիչներով, որոնք մշտապես նորացվում են, իսկ դասընթացները անց են կացվում լուսավոր և հարմարավետ դասասենյակներում, ուր մշտապես տիրում է ջերմ մթնոլորտ` մանկավարժական ձիրք ունեցող և փորձառու մասնագետների շնորհիվ:
- Որակ
- Մատչելի գներ
- Պրոֆեսիոնալ մասնագետներ
- Բարձր պատասխանատվություն
Կենտրոնի գործունեության հիմնական ուղություններն են`
ԴասընթացներԾառայություններԹարգմանություններ Աշխատանք