Անգլերեն

“ՍՅՈՒԱՖ” ուսումնական կենտրոնն առաջարկում է անգլերեն լեզվի դասընթացներ՝ ժամանակակից մեթոդիկայով: Դասընթացները կազմակերպվում են Լեզուների իմացության իրազեկության համաեվրոպական համակարգի լեզվական 6 մակարդակների պահանջներին համապատասխան, որի շնորհիվ ուսանողը կարողանում է լիարժեք տիրապետել լեզվին՝ քերականորեն ճիշտ գրել, կարդալ, ազատ խոսել և ընկալել խոսակցին։

A1-Beginner

A2-Elementary

B1-Pre-Intermediate

B2-Intermediate

C1-Upper-Intermediater

C2-Advanced

Ֆրանսերեն

“ՍՅՈՒԱՖ” ուսումնական կենտրոնն առաջարկում է ֆրանսերեն լեզվի դասընթացներ՝ ժամանակակից մեթոդիկայով: Դասընթացները կազմակերպվում են Լեզուների իմացության իրազեկության համաեվրոպական համակարգի լեզվական 6 մակարդակների պահանջներին համապատասխան, որի շնորհիվ ուսանողը կարողանում է լիարժեք տիրապետել լեզվին՝ քերականորեն ճիշտ գրել, կարդալ, ազատ խոսել և ընկալել խոսակցին։ Ֆրանսերեն դասընթացները իրականացվում է 6 մակարդակներով`

A1-Débutant

A2-Elémentaire

B1-Pré-intermédiaire

B2-Intermédiaire

C1-Supérieur

C2-Avancé

Դասընթացների տևողությունը յուրաքանչյուր մակարդակի համար 3 ամիս է: Յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո ունկնդիրները գրում են ամփոփիչ թեստ և այն հաջող հանձնելու դեպքում նրանց տրվում է վկայական:

Գերմաներեն

“ՍՅՈՒԱՖ” ուսումնական կենտրոնն առաջարկում է գերմաներեն լեզվի դասընթացներ՝ ժամանակակից մեթոդիկայով: Դասընթացները կազմակերպվում են Լեզուների իմացության իրազեկության համաեվրոպական համակարգի լեզվական 6 մակարդակների պահանջներին համապատասխան, որի շնորհիվ ուսանողը կարողանում է լիարժեք տիրապետել լեզվին՝ քերականորեն ճիշտ գրել, կարդալ, ազատ խոսել և ընկալել խոսակցին։ 1. Ընդհանուր գերմաներենի ուսուցումն իրականացվում է 6 մակարդակներով`

A1 մակարդակ - նախնական;

A2 մակարդակ - նախաշեմային;

B1 մակարդակ - շեմային;

B2 մակարդակ - հետշեմային;

C1 մակարդակ - գործնական լեզվի արդյունավետ տիրապետում;

C2 մակարդակ - լեզվի կատարյալ իմասություն կամ վարպետություն:

Դասընթացների տևողությունը յուրաքանչյուր մակարդակի համար 3 ամիս է: Յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո ունկնդիրները գրում են ամփոփիչ թեստ և այն հաջող հանձնելու դեպքում նրանց տրվում է վկայական:

Իտալերեն

Իտալերենը պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի ռոմանական արևմտա իտալական լեզվախմբին։ Իտալերեն խոսում են աշխարհում 70 միլիոն մարդ։ Իտալերենը պետական լեզու է Իտալիայում, Շվեյցարիայում, Սան Մարինոյում, Սլովենիայում, Վատիկանում, Իստրիա կոմսությունում (Խորվաթիա)։Ըստ աշխարհի լեզուների դասակարգման Իտալերենը 21-րդն է։ ՍՅՈՒԱՖ կենտրոնում մեծ ուշադրություն է հատկացվում իտալերեն լեզվի բոլոր հիմնական հմտությունների` ընթերցանության, գրավոր խոսքի, լսելով բանավոր խոսքի ընկալման և իհարկե խոսքի բանավոր արտասանման վրա: Ուսուցումը ընթանում է իտալերեն լեզվի լավագույն դասագրքերով և ժամանակակից այլ նյութերով: Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս: Յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո ունկնդիրները գրում են ամփոփիչ թեստ և այն հաջող հանձնելու դեպքում նրանց տրվում է վկայական:

Իսպաներեն

“ՍՅՈՒԱՖ” ուսումնական կենտրոնն առաջարկում է իսպաներեն լեզվի դասընթացներ՝ ժամանակակից մեթոդիկայով: Դասընթացները կազմակերպվում են Լեզուների իմացության իրազեկության համաեվրոպական համակարգի լեզվական 6 մակարդակների պահանջներին համապատասխան, որի շնորհիվ ուսանողը կարողանում է լիարժեք տիրապետել լեզվին՝ քերականորեն ճիշտ գրել, կարդալ, ազատ խոսել և ընկալել խոսակցին։ Ընդհանուր իսպաներենի ուսուցումն իրականացվում է 6 մակարդակներով`

A1- Inicial` նախատեսված է սկսնակների համար. հնչյունաբանություն,

քերականական հիմնական կանոններ, մինչև 1000 բառի բառապաշար

A2 – Elemental`

ճիշտ կարդալ ու գրել, խոսքի ընկալում

B1 – Bոsico`

քերականական գիտելիքների հիմնական դասընթաց

B2 – Intermedio`

արտահայտվելու ունակությունը խոսակցական իրավիճակներում

C1 – Avanzado`

գործնական լեզվի արդյունավետ տիրապետում

C2 – Perfeccionamiento

լեզվի կատարյալ իմացություն կամ վարպետություն: Դասընթացների տևողությունը յուրաքանչյուր մակարդակի համար 3 ամիս է: Յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո ունկնդիրները գրում են ամփոփիչ թեստ և այն հաջող հանձնելու դեպքում նրանց տրվում է վկայական: ՍՅՈՒԱՖ կենտրոնը հրավիրում է իսպաներեն լեզվի դասընթացներին: Լեզվի ուսուցումն ընթանում է նորագույն դասագրքերով, առցանց և ժամանակակից այլ նյութերով: Մեծ ուշադրություն է դարձվում ընթերցանության, քերականության, ինչպես նաև բանավոր խոսքի ընկալման և իհարկե արտասանման զարգացմանը: Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս:

Հայերեն

«Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»:

Ջորջ Բայրոն,

Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից է: Հայոց լեզուն հայ ժողովրդի ազգային լեզուն է, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն: Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում, բանահյուսության մեջ, պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո՝ նաև քարոզչության ընթացքում: Հայոց գրերը ստեղծվել են Մեսրոպ Մաշտոցի կողմից V դարի սկզբին և առաջին հայերեն նախադասությունը, որ նա թարգմանել է, դա ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ Առակաց գրքի` «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (« Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը» բառերն են: Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի՝ հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր), միջին հայերեն (XII–XVI դարեր), նոր հայերեն՝ աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը): Գրաբարով գրել և օտար լեզուներից թարգմանել են Մեսրոպ Մաշտոցը, Կորյունը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին և ուրիշներ: Մատենադարանում պահվող ավելի քան 17 հզ. հայերեն ձեռագրերի մեծ մասը գրաբար է: ՍՅՈՒԱՖ կենտրոնը առաջարկում է հայերեն լեզվի դասընթացներ, որոնք ներառում են բանավոր խոսքի հմտությունների զարգացում, արտասանության ուսումնասիրություն, քերականություն, ինչպես նաև կարդալ և գրել: Հայերեն լեզվի դասընթացները կազմակերպվում են նաև օտարազգի անձանց համար, որոնք ընդհանրապես չեն հասկանում հայերեն: Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Դասերի տևողությունը 1.5 ժամ է` շաբաթական երեք դաս:

Այլ լեզուներ

Ռուսերեն

Հոլանդերեն

Հնդկերեն

Արաբերեն

Պարսկերեն

Հունարեն

Ճապոներեն

Չինարեն

Լեհերեն

Թուրքերեն