Համակարգչային դասընթացներ

Օպերատորական գործ

Microsoft Office

Նախատեսված է փաստաթղթերի հետ աշխատանք կատարելու համար: Աշխարհում ամենահայտնի, ունիվերսալ օֆիսային փաթեթն է, որն օգտագործվում է Windows և Apple Mac OS X օպերացիոն համակարգերում: Microsoft Office-ի լավ իմացությունը մեծ առավելություն է գործատուհի համար: ՍՅՈՒԱՖ կենտրոնում անց կացվող դասընթացների շնորհիվ Դուք կստանաք Microsoft Office-ի վերաբերյալ լիարժեք գիտելիքներ: Դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալ օգտվողների համար:

Microsoft Word 2013/2010/2007

Ամբողջ աշխարհում դժվար թե գտնվի այնպիսի անձնական համակրգիչ օգտագործող, ով ծանոթ չէ Word տեքստային խմբագրիչին: Սակայն ոչ բոլորն են կիրառում Word-ի հնարավորությունների լայն շրջանակը, և ՍՅՈՒԱՖ կենտրոնում իրականացվող դասընթացները կոչված են լրացնելու այդ բացը: Ուսուցումն իրականացվում է Word 2013 / 2010 / 2007 տարբերակներով:

Microsoft Excel 2013/2010/2007

Մեր օրերում դժվար գտնվի որևէ գրասենյակային աշխատող, ով երբևէ գործ չի ունեցել Microsoft Excel-ի հետ, չի կառուցել աղյուսակներ Excel-ի միջոցով: Բայց ոչ բոլորն են ծանոթ նրա հնարավորությունների բազմազանությանը և մասշտաբին: Մեզ մոտ անցկացվող դասընթացների ընթացքում Դուք կսովորեք, թե ինչպես ճիշտ աշխատել աղյուսակների, բանաձևերի, դիագրամների և այլնի հետ: Դասընթացները կհետաքրքրեն մենեջերիներին, բոլոր մակարդակների գրասենյակային աշխատողներին, ղեկավարներին, ղեկավարների օգնականնրերին, քարտուղարներին, հաշվապահներին, տնտեսագետներին, վերլուծաբաններին և բոլոր այն մասնագետներին, ովքեր ունեն Microsoft-ի հաստատուն գիտելիքներ:

Excel 2013/2010/2007. VBA macros
VBA (Visual Basic for Applications)

Microsoft Office ներմուծված ծրագրավորման լեզուն մինչ այժմ մնում է գրասենյակային ծրագրերից օգտվողների աշխատանքի ավտոմատացման հիմնական կարևորագույն միջոցը:
Excel-ի էլեկտրոնային աղյուսակների հետ աշխատանք կատարելիս առաջ են գալիս մեծ թվով ծրագրեը, որոնք կիրառում են մակրոսներ: Փորձառու օգտվողները կարող են ինքնուրույն գլուխ հանել Microsoft Excel 2013/2010-ի ավտոմատացման խնդիրներից, եթե հմտանան VBA-ի հիման վրա մակրոսների ծրագրավորման հնարավորությունների մեջ:
Դասընթացները նախատեսված են այն մասնագետների համար, ովքեր անընդհատ գործածում են Excel-ը իրենց ամենօրյա մասնագիտական գործունեության ընթացքում և նրանց համար ովքեր ցանկանում են VBA կոդեր վերլուծել և ինքնուրույն մակրոսներ ծրագրավորել, ինչը թույլ կտա ավտոմատ կերպով կատարել ամենօրյա սովորական գործողություններ, խնայել ժամանակ և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

Microsoft Visio 2013/2010

Դասընթացն առաջին հերթին նախատեսված է նրանց համար, ում հարկավոր է արագ և որակով ճկուն ֆունկցիոնալ դիագրամներ, սխեմաներ և գրաֆիկներ ստեղծել դրանց` փաստաթղթաշրջանառման(ֆայլեր, տվյլաների բազա) կոնկրետ տվյալներին կցելու հնարավորությամբ:

Access 2013/2010/2007

Microsoft Access-ը տվյալների բազայի կառավարման ամենալայն կիրառում ունեցող համակարգն է: Այս ծրագրի դասընթացներին Դուք կսովորեք կառուցել/ ստեղծել ինֆորմացիա, արդյունավետ կերպով հետևել տվյալներին, ստեղծել հաշվարկներ և կազմակերպել տեղեկությունների համատեղ օգտագործում: Ուսման ընթացքում Դուք պրակտիկորեն կկարողանաք կազմակերպության պահանջներին համապատասխան տվյալների բազա ստեղծել, աշխատել: Ուսուցումն իրականացվում է Access 2013 / 2010 / 2007 տարբերակներով:

Outlook

Microsoft Outlook-ը հայտնի փոստային կլիենտ է, որն ունի լիարժեք էլեկտրոնային կազմակերպիչի հզոր ֆունկցիոնալ կարողություն, որի հնարավորություններն ուղղակի ապշեցնում են: Մեզ մոտ անցկացվող դասընթացները կօգնեն օգտվողներին հնարավորինս առավել օգտագործել Outlook-ի հնարավորությունները. պլանավորել հետագա միջոցառումները և հանդիպումները, ստանալ և ուղարկել նամակներ, պահպանել կոնտակտներ և արդյունավետ փաստաթղթաշրջանառություն վարել:

SharePoint

Ցանկանում եք դառնալ SharePoint բազայի լուծումների ադմինիստրատոր կամ նախագծող: ՍՅՈՒԱՖ կենտրոնն հրավիրում է Microsoft SharePoint-ի` կորպորատիվ վեբ պորտալի, փաստաթղթաշրջանառության համակարգերի և ընկերությունում բիզնես պրոցեսների ավտոմատացման ուսուցման դասընթացների: Ուսուցումն իրականացվում է SharePoint 2013, 2010, 2007 թողարկումներով, ամենաարդիական, այդ թվում նաև սպասարկման, նախագծման, բիզնես վերլուծության, օգտագործողների համար դասընթացների ուղություններով:

PowerPoint 2013/2010/2007

ՍՅՈՒԱՖ կենտրոնում առաջարկվող PowerPoint- ի դասընթացներին Դուք կսովորեք ստեղծել արդյունավետ բիզնես պրեզենտացիաներ` ակտիվորեն աշխատելով մուլտիմեդիական էլեմենտների`
տեսահոլովակների, ձայնային թեմաների, շարժվող օբյեկտների և այլնի հետ: Ուսուցումն իրականացվում է PowerPoint-ի վերջին թողարկումներով: Դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ ոչ սկսնակների համար:

IBM SPSS ՍՏԱՏԻՍՏԻԿԱ

SPSS-ը դա մի ծրագիր է, որն օգտագործվում է տվյալների մուտքագրման ու վերլուծության, ինչպես նաև աղյուսակներ և գրաֆիկներ ստեղծելու համար: Այն հասարակական գիտություններում ամենալայն կիրառում ունեցող վիճակագրական վերլուծությունների ծրագրերից է: Այս ծրագրի իմացությունը լավ կծառայի Ձեզ հետագայում:

 

Համակարգչային գրաֆիկա

PhotoShop, Corel Draw , Indesign, Ilustrator

Այս ծրագրերի իմացությունը օգտագործվում է արտաքին գովազդի, տպագրության մեջ և դիզայնի տարբեր ոլորտներում: Այն նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտանալ ռեկլամի և դիզայնի բազմակողմանի ասպարեզներում, ինչպես նաև տպագրական և հրատարակչական գործի մեջ:
Մասնակիցները կծանոթանան, թե ինչպես են պատրաստվում այցեքարտերը, ծալաթերթիկները, օրացույցները, տարբեր լոգոտիպեր և ֆիրմային նշաններ, սովորեցնում ենք մոնտաժել, վերականգնել հին լուսանկարներ և բարձրացնել նրանց որակը: Բացի այդ, ծրագրի իմացությունը հիմք է նաև ապագա պրոֆեսիոնալ դիզայներների համար` լինի դա գրաֆիկական, տպագրական, թե Web դիզայնը:

 

Համակարգչային նախագծում

AutoCAD, ArchiCAD12

Ծրագրերը նախատեսված են տարբեր պրոեկտների կոնստրուկտորական նախագծման պրոցեսի ավտոմատացման համար, նրանք թույլ են տալիս նախագծել, ինչպես բազմապիսի առարկաներ (սկսած շենքերից մինչև կենցաղային իրեր), այնպես էլ տարաբնույթ մեխանիզմներ և էլ. սխեմաներ:

 

Web դիզայն և Web ծրագրավորում

PHP, My SQL, Java Sqript, ASP Net, Flash

Այս դասընթացները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են պատրաստել Web էջեր` սկսած ամենապարզից` ստատիկ (Macromedia Dreamweaver, HTML) մինչև ամենաբարդը` դինամիկ, օգտագործելով HTML և CSS լեզուները, կծանոթանան, թե ինչպես են ստեղծվում PHP լեզվի բազայի հիման վրա սերվերի հավելվածները և ինչպես աշխատել MY SQL-ի բազայի տվյալներով: Flash ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել անիմացիոն հոլովակներ, ֆլեշ-բաներներ և այլն:

 

3D մոդելավորում և անիմացիա

3D Studio Max

Տվյալ դասընթացները նախատեսված են այնպիսի մասնագետների համար, որոնք աշխատում են շինարարական կազմակերպություններում` ճարտարապետների, էքստերյերի և ինտերյերի դիզայներների, կատարում են կահույքի դիզայն կամ ռեկլամային գործակալություններում` վիդեո հոլովակներ են նկարահանում: Այս դասընթացները հնարավորություն են տալիս կառուցել և հատուկ էֆեկտների, լուսավորության միջոցով մոդելավորել ամենաբարդ օբյեկտներ, նրանց ռեալիստական տեսքի բերել և անհրաժեշտության դեպքում այդ օբյեկտներին հաղորդել անիմացիա: Rinoceros- ծրագիրը նախատեսված է հիմնականում ոսկերչական իրերի մոդելավորման համար, ինչպես նաև ցանկացած 3D մոդելավորում:

 

Վիդեո մոնտաժ

Adobe Premiere, After Effect

– Այս դասընթացները հնարավորություն կտան սովորել վիդեոմոնտաժի հմտությունները, կատարել բազմապիսի էֆեկտների տեղադրում ձայնային էֆեկտների օգտագործմամբ: Լրացուցիչ` ֆորմատների փոխակերպման ( կոնվերտ) ծրագրերի համադրումը հնարավորություն կտա պրոֆեսիոնալ մակարդակով ստանալ բարձրորակ ֆիլմեր և այն մատուցել իր վերջնական շուկայական տեսքով (DVD դիսկն իր ձևավորումով, ներառյալ դիսկի տուփի կազմը):

 

Ծրագրավորման դասընթացները

Basic, Visual Basic, Visual FoxPro, C, C++, Visual C++

 

Հնարավորություն կտան սկսնակ և գործող ծրագրավորողներին բարելավելու իրենց գիտելիքները: