Մեր ուսումնական կենտրոնը առաջարկում է մի շարք դասընթացներ և ծառայություններ:

Ընտրեք և վայելեք...

Համակարգչային դասընթացները իրենց մեջ ներառում են տարրական և ամենաբարդ ծրագրերի ուսուցումը` ինպես սկսնակների, այնպես էլ վերապատրաստվել ցանկացողների համար: Կենտրոնը հագեցված է նորագույն համակարգչային տեխնիկայով, համակարգչային ծրագրերի վերջին տարբերակներով: Մեր կենտրոնում անցկացվող համակարգչային դասընթացների առավելությունը այն է, որ յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում, որը անձին հնարավորություն է տալիս խորացնելու իր գիտելիքները տվյալ ծրագրի մեջ` իր ընդունակություններին համապատասխան: Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Կոորպորատիվ հայտերի դեպքում գործում են զգալի զեղչեր: Բացի այդ երկար տարիների մեր աշխատանքային փորձը, բանիմաց մասնագետների նվիրվածությունը հանդիսանում են մեր ամենակարևոր երաշխիքը: Մեր կենտրոնում կազմակերպում ենք նաև կազմակերպություների աշխատակազմի ուսուցման և վերապատրաստման դասընթացներ:

“ՍՅՈՒԱՖ” ուսումնական կենտրոնն առաջարկում է լեզուների դասընթացներ՝ ժամանակակից մեթոդիկայով: Դասընթացները կազմակերպվում են Լեզուների իմացության իրազեկության համաեվրոպական համակարգի լեզվական 6 մակարդակների պահանջներին համապատասխան, որի շնորհիվ ուսանողը կարողանում է լիարժեք տիրապետել լեզվին՝ քերականորեն ճիշտ գրել, կարդալ, ազատ խոսել և ընկալել խոսակցին։

ԱնգլերենԳերմաներենՖրանսերեն
ԻսպաներենԻտալերենՀայերեն

Դասընթացները ընթանում են թե խմբակային և թե անհատական:

  • Ընդհանուր հաշվապահություն
  • Հայկական ծրագրեր.
  • 1C

Հաշվապահական դասընթացները կազմակերպվում են ինչպես սկսնակ հաշվապահների, այնպես էլ գործող հաշվապահների համար: Դասընթացներն իրականացվում են ուսուցման ժամանակակից մեթոդով: Դասընթացների մասնակիցները ակտիվորեն աշխատում են բոլոր անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթերի հետ, իսկ ուսուցման գործընթացը և ծրագրերը այնպես են կազմակերպվում, որ շրջանավարտները ձեռք են բերում անհրաժեշտ ծավալով խորացված տեսական և գործնական գիտելիքներ: Դասընթացը ավարտելուց հետո նրանք ձեռք կբերեն առավելագույն գիտելիքներ և հմտություններ բոլոր ուղղվածությունների հաշվապահության վարման, կազմակերպությունների հաշվապահների կողմից պատրաստվող և համապատասխան պետական մարմին (հարկային տեսչություն, վիճակագրական ծառայություն, աշխատանքային տեսչություն և այլն) հաշվետվություններ ներկայացնելու համար:

  • Կադրային գործավարություն
  • HR

Դասընթացի նպատակն է տալ այնպիսի գիտելիքներ, որոնք անհրաժեշտ կլինեն կիրառել արդի շուկայական տնտեսության պայմաններում հասարակական հարաբերությունների կարգավորման մեջ: Այս առումով էլ ավելի է բարձրանում աշատանքային իրավունքի և աշատանքային օրենսդության դերն ու նշանակությունը: Դասընթացի ավարտին Դուք կտիրապետեք համակարգային գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև կունենանք բարձր մակարդակի մասնագիտական կարողություններ հմտորեն օգտագործելու ստացված գիտելիքները:

  • Զբոսավարության հիմունքներ
  • AMADEUS
  • GABRIEL

Քանի որ Հայաստանը իր տեսարժան վայրերով և պատմամշակույթային կոթողներով գնալով ավելի շատ է գրավում զբոսարջիկների ուշադրությունը, իսկ այդ դեպքում էլ ավելանում է նաև զբոսավարարների պահանջարկը, ուստի առաջարկում ենք “Զբոսավարության հիմունքներ” թեմայով դասընթաց: Դասընթացները անց են կացվում թե հայերեն և թե անգլերեն լեզուներով: Դասընթացի տևողությունը 3 ամիս է, որը կուղեկցվի նաև պրակտիկ պարապմունքներով դեպի Հայաստանի 3 տեսարժան վայրեր: Այս ամիսների ընթացքում, թե´ սկսնակ և թե´ գործող զբոսավարները կուսումնասիրեն և կիմանան մի շարք հմտություններ, կտիրապետեն զբոսավարության մասնագիտության շատ գաղտնիքների: Դասընթացը վարում է լիցենզավորված ու ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձ ունեցող զբոսավար-մասնագետը:

Նոր Դասընթացներ

November 19, 2023

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Լուսանկարչության դասընթացը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել հետաքրքիր և շահավետ մի նոր՝ լուսանկարչի, մասնագիտություն: Մասնակիցները կծանոթանան ֆոտոխցիկի կառուցվածքին, կստանան գիտելիքներ […]
April 20, 2023

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

MS Project 2016 ծրագիր Բոլոր հետաքրքրված անձանց հրավիրում ենք մասնակցելու MS Project 2016 դասընթացին, որի հիմնական նպատակն է մասնակիցներին ծանոթացնել նախագծերի կառավարման հայեցակարգի գործնական կիրառմանը, տրամադրել […]
April 15, 2023

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (HR)

Այն նախաատեսված է կազմակերպության մարդկային ռեսուրսերի (աշխատակազմի) կառավարման հետ առընչվող մասնագետների համար: Դասընթացի բովանադկությունը 1. Կորպորատիվ կուլտուրայի մշակում և ներդնում.(Կազմակերպությունը պետք է ունենա անհրաժեշտ գործընթացների օպտիմալ […]

Մեր մասին

“ՍՅՈՒԱՖ” կենտրոնը կազմավորվել է դեռևս 2001թ-ին: Այդ 22 տարիների ընթացքում կենտրոնը համագործակցել է բազմաթիվ տեղական, միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ: Ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ, հմուտ և ուժեղ ստեղծագործական թիմ, կենտրոնն իր հիմնադրման օրվանից ի վեր արել է ամեն հնարավոր բան իր այցելուներին որակյալ ծառայություններ մատուցելու համար: Կենտրոնի գործունեության հիմնական ուղություններն են` դասընթացները (համակարգչային, լեզուներ, հաշվապահական, կադրային գործավարություն և այլն), մի շարք ծառայություններ դիզայնի ոլորտում (ֆիրմային ոճի ստեղծում` լոգոտիպ, այցեքարտեր, բուկլետներ, ֆլեշ բաներների, Web կայքերի մշակում, 3D մոդելավորում և անիմացիա), թարգմանություններ տարբեր լեզուներից և աշխատանքի տեղավորում: Կայքերի պատրաստումից բացի, կենտրոնը զբաղվում է նաև որոնման համակարգերում կայքի առաջխաղացման մշակմամբ, ինչպես նաև դրանց հետագա սպասարկմամբ: Բացի այդ, վերը թվարկված դասընթացների շրջանակներում, անց են կացվում նաև վերապատրաստումներ:

Կարդալ ավելին

Մեր կոնտակտները