ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարչության դասընթաց

Լուսանկարչության դասընթացը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել հետաքրքիր և շահավետ մի նոր՝ լուսանկարչի, մասնագիտություն: Մասնակիցները կծանոթանան ֆոտոխցիկի կառուցվածքին, կստանան գիտելիքներ լուսանկարչության Էսթետիկ սկզբունքների, ժանրերի մասին, ինչպես նաև կսովորեն Ֆոտոստուդիայում աշխատանքի և լուսանկարների հետագա մշակման հմտությունները:
Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից: Տեսական մասը կանցկացվի լսարան- ստուդիայում, իսկ գործնականը՝ Երևանի տեսարժան վայրերում: Դասընթացի ավարտին կկազմակերպվի նաև ֆոտոմրցույթ հենց մասնակիցների միջև, իսկ մրցույթի լավագույն մասնակցին սպասվում է հաճելի անակնկալ:
Դասընթացի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ.
Դասընթացի տևողությունը 2 ամիս է, շաբաթական 2 դաս՝ 2 ժամ տևողությամբ:
Դասընթացի 1 ամսվա արժեքը 45000 ՀՀ դրամ է:
Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության վկայական:

Դասընթացը կվարի պրոֆեսիոնալ լուսանկարիչ Հայկ Նազարեթյանը:
Հայկ Նազարեթյանի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ.
Հայկը լուսանկարչությամբ զբաղվում է դեռևս 2010թ-ից և հանդիսանում է ֆոտոնկարիչների միջազգային ասոցիացիաների անդամ, ստացել է բազմաթիվ վկայականներ, պարգևատրվել է նաև ″Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի″ պատվոգրով՝ Հայատանյան լուսանկարչության բնագավառում ակտիվ մասնակցություն դրսևորելու համար, ինչպես նաև կատարում է տարատեսակ միջոցառումների (հարսանիք, կնունք, անհատական ֆոտոսեսիա և այլն) ֆոտո և վիդեո նկարահանումներ: Նրա վերջին աշխատանքներից է նաև ″Ազգային գեղեցկության″ մրցույթի մասնակից՝ մոդել Հայկուհի Մաթևոսյանի պորտֆոլիոն: