ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ

СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

AutoCAD և ArchiCAD ծրագրերը  նախատեսված են տարբեր պրոեկտների կոնստրուկտորական  նախագծման պրոցեսի ավտոմատացման համար, նրանք թույլ են  տալիս նախագծել, ինչպես բազմապիսի առարկաներ (սկսած շենքերից մինչև կենցաղային իրեր), այնպես էլ տարաբնույթ մեխանիզմներ և էլ. սխեմաներ:
AutoCAD ը տալիս է հնարավորությունների լայն շրջանակ երկչափ և եռաչափ նախագծման, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի թողարկման համար: AutoCAD ի հիմանական առավելությունը նրա շարունակականությունն է: Ծրագրի ամեն նոր տարբերակ, պահպանելով նախորդի առավելությունները, ավելացնում է նոր հնրավորություններ և ստեղծում աշխատանքի համար առավել հարմարավետ միջոցներ ` առանց փոփոխելու նախկին գործիքները:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԺԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԴՐ) ԽՄԲԱԿԱՅԻՆ (ԴՐ)

   AutoCAD

18 69.000 59.000

   ArchiCAD

18 69.000 59.000

 

Այս ծրագրի վերջին տարբերակը ուսումնասիրելով` Դուք անգամ ծրագրի հին տարբերակներում կկարողանք առանց դժվարության կիրառել ստացած գիտելիքները: AutoCAD 2014 տարբերակն ունի առավել հարմարավետ ինտերֆեյս, հրամանների տողը նույնպես փոփոխվել է. այն ավտոմատ կերպով ուղղում է հրամանների սխալ գրված անվանումները, ընտրում է հոմանիշներ: Նիշքում (файл) առկա բլոկները կարելի է տեղադրել, ուղղակի հրամանների տողում գրելով նրա անունը: AutoCAD 2014 տարբերակում հայտնվել են էջանիշեր, որոնք թույլ են տալիս արագ անցում կատարել արդեն բացված գծագրերի միջև և ստեղծել նորը:
ArchiCAD- ի դասընթացների ընթացքում Դուք կյուրացնեք ArchiCAD 17-ի նորագույն գործիքները: Ի շնորհիվ ծրագրի հզոր և հարմարավետ ինտերֆեյսի` նախագծման գործընթացը Ձեզ ավելի մեծ հաճույք կպատճառի: Լինելով երկչափ և եռաչափ նախագծումները միավորող համակարգ` այն տարբերվում է մյուս ծրագրերից նրանով, որ դրա շնորհիվ Դուք ոչ թե ուղղակիորեն նկարում եք շենք, այլ կառուցում եք այն: Աշխատանքի յուրաքանչյուր փուլում Դուք կունենաք նախագծվող օբյեկտի վերաբերյալ լիակատար տեղեկություն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԿՍՆԱԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ +

    Սիրով հրավիրում ենք WEB ծրագրավորման դասընթացներին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել WEB ծրագրավորում 0-ից սկսած: Նախնական գիտելիքների բազա ծրագրավորման ոլորտում պարտադիր չէ:

    Դպրոցականների համար կգործեն զգալի զեղչեր:

    Դասընթացները կանցնեն 2 փուլով: Դասընթացի համառոտ բովանդակության և պայմանների հետ կարող եք ծանոթանալ կատարելով հղում այստեղ :

  • ԴԱՍԸՆԹԱՑ "HR ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ" +

    Դասընթացի նպատակն է այնպիսի HR մասնագետների պատրաստումը, ովքեր մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կտիրապետեն համակարգային գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև կունենան բարձր մակարդակի մասնագիտական կարողություններ հմտորեն օգտագործելու անձնակազմի կառավարման տեխնոլոգիաներն ու մեթոդները:

    Դասընթացն իր մեջ ներառում է 3 մակարդակ`

    Մակարդակ С - «HR բաժնի մասնագետ»,

    Մակարդակ В - «HR մենջեր»,

    Մակարդակ A - «HR տնօրեն»:

    Դասընթացի մասին մանրամասն ծանոթացեք այստեղ...

  • 1