ՄՈՆՏԱԺ

СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

Adobe Premiere,   After Effect - Այս դասընթացները հնարավորություն կտան սովորել վիդեոմոնտաժի հմտությունները, կատարել բազմապիսի էֆեկտների տեղադրում ձայնային էֆեկտների օգտագործմամբ:
Լրացուցիչ`  ֆորմատների փոխակերպման ( կոնվերտ)  ծրագրերի համադրումը հնարավորություն կտա  պրոֆեսիոնալ մակարդակով ստանալ բարձրորակ ֆիլմեր և այն մատուցել իր վերջնական շուկայական տեսքով (DVD դիսկն իր  ձևավորումով, ներառյալ դիսկի տուփի կազմը):

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԺԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԴՐ) ԽՄԲԱԿԱՅԻՆ (ԴՐ)

   Adobe Premiere

18 79.000 69.000

   Adobe After Effect

18 79.000 69.000
   Adobe Audition 18 79.000 69.000
   Edius 18 79.000 69.000

 

 Adobe Premiere Pro-ն վիդեո պատկերների մշակման համալիր փաթեթ է, որը թույլ է տալիս հեշտորեն իրականացնել ստեղծագործական և ոչ սովորական մտքեր: Adobe Premiere-ի ուսուցումը բազային հիմք է հանդիսանում, եթե օգտվողը ցանկանում է զբաղվել  ոչ գծային վիդեո մշակմամբ և բարձրորակ նախագծերի իրականացմամբ: Տեսանյութի խմբագրությունը դա այնպիսի խնդիր է, որը կարող են իրականացնել միայն պրոֆեսիոնալները: Մեր դասընթացներին Դուք կսովորեք մասնագիտացված հնարքներ և գունային կարգավորման մեխանիզմներ, էֆֆեկտների կիրառում, անիմացիա և այլն, որոնց շնորհիվ Դուք կստանաք ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ վիդեոնյութ: Ծրագրում աշխատանքի գործընթացը դինամիկ է և արդյունավետ: Ավելին, Adobe Premiere-ի դասընթացներին երևում է, թե ինչպես է վիդեո նյութի մշակման ժամանակը էապես կրճատվում այնպիսի պարամետրերի հաշվին, ինչպիսիք են գրված տեքստում փնտրումը բառերով, առցանց ծրագրերի հետ ինտեգրումը և սկզբնական ֆորմատներով վիդեոների խմբագրման հնարավորությունը և առանց նախնական տրանսկոդավորման ձայնագրման հնարավորությունը:
After Effects ի դասընթացների ընթացքում ուսանողները կսովորեն, թե ինչպես այս ծրագրի օգնությամբ պետք է խմբագրել նկարահանված տեսանյութը, փոփոխել գույները և ստեղծել վիզուալ էֆֆեկտներ: After Effects-ը ինտեգրված է Adobe-ի կողմից ստեղծված այլ ծրագրերի հետ, ինչպիսին են Adobe Illustrator-ը և Adobe Photoshop-ը, ինչը դարձնում է այս ծրագիրը բավականին հարմար օգտագործելու համար: Մեր դասընթացների ընթացքում Դուք հնարավորություն ունեք հոլովակի ստեղծման ամբողջ աշխատանքը կատարել անձնական համակարգչի միջոցով: Ստացված հոլովակները կարող են դիտվել ցանկացած միջավայրում` կինոէկրաններին և հեռուստաէկրաններին, համակարգչով և բջջային հեռախոսներով: Դրանք կարող են ձայնագրվել ցանկացած ժամանակակից թվային կրիչների` CD, DVD, համակարգչի հիշողության դիսկի, ֆլեշ քարտի վրա: After Effects-ի դասընթացները հիանալի տարբերակ են նրանց համար, ովքեր զբաղվում են անիմացված գրաֆիկայի ստեղծմամբ: Այս համակարգը լավագույն արդյունքները տալիս է կարճամետրաժ  (տեսահոլովակներ, գովազդային տեսահոլովակներ, համակարգչային խաղեր, ֆիլմերի և հեռուստատեսության համար անիմացված ծիրտրեր) ֆոռմատների դեպքում:  Այս ծրագրին տիրապետելով` Դուք կկարողանք իրականացնել ամենահամարձակ մտահաղացումները: Այս ունիվերսալ ծրագիրը շատ հարմար է սկսնակների համար քանի որ շատ հեշտ է յուրացվում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԿՍՆԱԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ +

    Սիրով հրավիրում ենք WEB ծրագրավորման դասընթացներին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել WEB ծրագրավորում 0-ից սկսած: Նախնական գիտելիքների բազա ծրագրավորման ոլորտում պարտադիր չէ:

    Դպրոցականների համար կգործեն զգալի զեղչեր:

    Դասընթացները կանցնեն 2 փուլով: Դասընթացի համառոտ բովանդակության և պայմանների հետ կարող եք ծանոթանալ կատարելով հղում այստեղ :

  • ԴԱՍԸՆԹԱՑ "HR ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ" +

    Դասընթացի նպատակն է այնպիսի HR մասնագետների պատրաստումը, ովքեր մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կտիրապետեն համակարգային գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև կունենան բարձր մակարդակի մասնագիտական կարողություններ հմտորեն օգտագործելու անձնակազմի կառավարման տեխնոլոգիաներն ու մեթոդները:

    Դասընթացն իր մեջ ներառում է 3 մակարդակ`

    Մակարդակ С - «HR բաժնի մասնագետ»,

    Մակարդակ В - «HR մենջեր»,

    Մակարդակ A - «HR տնօրեն»:

    Դասընթացի մասին մանրամասն ծանոթացեք այստեղ...

  • 1