ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ

СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

Microsoft Office — ը փաստաթղթերի հետ աշխատանք կատարելու համար նախատեսված աշխարհում ամենահայտնի, ունիվերսալ օֆիսային փաթեթն է, որն օգտագործվում է Windows և Apple Mac OS X օպերացիոն համակարգերում: Microsoft Office-ի լավ իմացությունը մեծ առավելություն է գործատուհի համար: ՍՅՈՒԱՖ կենտրոնում անց կացվող դասընթացների շնորհիվ Դուք կստանաք Microsoft Office-ի վերաբերյալ լիարժեք գիտելիքներ: Դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալ օգտվողների համար:
Microsoft Word 2013/2010/2007
Ամբողջ աշխարհում դժվար թե գտնվի այնպիսի անձնական համակրգիչ  օգտագործող, ով ծանոթ չէ Word տեքստային խմբագրիչին: Սակայն ոչ բոլորն են կիրառում Word-ի հնարավորությունների լայն շրջանակը, և ՍՅՈՒԱՖ կենտրոնում իրականացվող դասընթացները կոչված են լրացնելու այդ բացը: Ուսուցումն իրականացվում է Word 2013 / 2010 / 2007 տարբերակներով:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԺԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԴՐ) ԽՄԲԱԿԱՅԻՆ (ԴՐ)
Windows, Word, Excel, Internet, E-Mail 18 49.000 39.000-35.000
Excel (ֆունկցիաներ) 18 59.000 49.000-39.000
Excel (Macros, VBA) 18 79.000 69.000-55.000
Access, SQL, VBA 18 79.000 69.000-55.000
IBM SPSS Statics 18 79.000 69.000-55.000

 

Microsoft Excel 2013/2010/2007
 
Մեր օրերում դժվար գտնվի որևէ գրասենյակային աշխատող, ով երբևէ գործ չի ունեցել Microsoft Excel-ի հետ, չի կառուցել աղյուսակներ Excel-ի միջոցով: Բայց ոչ բոլորն են ծանոթ նրա հնարավորությունների բազմազանությանը և մասշտաբին: Մեզ մոտ անցկացվող դասընթացների ընթացքում Դուք կսովորեք, թե ինչպես ճիշտ աշխատել աղյուսակների, բանաձևերի, դիագրամների և այլնի հետ: Դասընթացները կհետաքրքրեն մենեջերիներին, բոլոր մակարդակների գրասենյակային աշխատողներին, ղեկավարներին, ղեկավարների օգնականնրերին, քարտուղարներին, հաշվապահներին, տնտեսագետներին,  վերլուծաբաններին և բոլոր այն մասնագետներին, ովքեր ունեն Microsoft-ի հաստատուն գիտելիքներ:

Excel 2013/2010/2007. VBA macros

 VBA (Visual Basic for Applications) Microsoft Office ներմուծված ծրագրավորման լեզուն մինչ այժմ մնում է գրասենյակային ծրագրերից օգտվողների աշխատանքի ավտոմատացման հիմնական կարևորագույն միջոցը:
Excel-ի էլեկտրոնային աղյուսակների հետ աշխատանք կատարելիս առաջ են գալիս մեծ թվով ծրագրեը, որոնք կիրառում են մակրոսներ: Փորձառու օգտվողները կարող են ինքնուրույն գլուխ հանել Microsoft Excel 2013/2010-ի ավտոմատացման խնդիրներից, եթե հմտանան VBA-ի հիման վրա մակրոսների ծրագրավորման հնարավորությունների մեջ:
Դասընթացները նախատեսված են այն մասնագետների համար, ովքեր անընդհատ գործածում են Excel-ը իրենց ամենօրյա մասնագիտական գործունեության ընթացքում և նրանց համար ովքեր ցանկանում են VBA կոդեր վերլուծել և ինքնուրույն մակրոսներ ծրագրավորել, ինչը թույլ կտա ավտոմատ կերպով կատարել ամենօրյա սովորական գործողություններ, խնայել ժամանակ և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:  


Microsoft Visio 2013/2010. Создание схем, графиков и диаграмм
Դասընթացն առաջին հերթին նախատեսված է նրանց համար, ում հարկավոր է արագ և որակով ճկուն ֆունկցիոնալ դիագրամներ, սխեմաներ և գրաֆիկներ ստեղծել դրանց` փաստաթղթաշրջանառման(ֆայլեր, տվյլաների բազա) կոնկրետ տվյալներին կցելու հնարավորությամբ:
Access 2013/2010/2007
 Microsoft Access-ը տվյալների բազայի կառավարման ամենալայն կիրառում ունեցող համակարգն է: Այս ծրագրի դասընթացներին Դուք կսովորեք կառուցել/ ստեղծել ինֆորմացիա, արդյունավետ կերպով հետևել տվյալներին, ստեղծել հաշվարկներ և կազմակերպել տեղեկությունների համատեղ օգտագործում: Ուսման ընթացքում Դուք պրակտիկորեն կկարողանաք կազմակերպության պահանջներին համապատասխան տվյալների բազա ստեղծել, աշխատել: Ուսուցումն իրականացվում է Access 2013 / 2010 / 2007 տարբերակներով:
Outlook
 Microsoft Outlook-ը հայտնի փոստային կլիենտ է, որն ունի լիարժեք  էլեկտրոնային կազմակերպիչի հզոր ֆունկցիոնալ կարողություն, որի հնարավորություններն ուղղակի ապշեցնում են: Մեզ մոտ անցկացվող դասընթացները կօգնեն օգտվողներին հնարավորինս առավել օգտագործել Outlook-ի հնարավորությունները. պլանավորել հետագա միջոցառումները և հանդիպումները, ստանալ և ուղարկել նամակներ, պահպանել կոնտակտներ և արդյունավետ փաստաթղթաշրջանառություն վարել: 
Курсы SharePoint
     Ցանկանում եք դառնալ SharePoint բազայի լուծումների ադմինիստրատոր կամ նախագծող: ՍՅՈՒԱՖ կենտրոնն հրավիրում է Microsoft SharePoint-ի` կորպորատիվ վեբ պորտալի, փաստաթղթաշրջանառության համակարգերի և ընկերությունում բիզնես պրոցեսների ավտոմատացման  ուսուցման դասընթացների: Ուսուցումն իրականացվում է SharePoint 2013, 2010, 2007 թողարկումներով, ամենաարդիական, այդ թվում նաև սպասարկման, նախագծման, բիզնես վերլուծության, օգտագործողների համար դասընթացների ուղություններով:
PowerPoint  2013/2010/2007
 ՍՅՈՒԱՖ կենտրոնում առաջարկվող PowerPoint- ի դասընթացներին Դուք կսովորեք ստեղծել արդյունավետ բիզնես պրեզենտացիաներ` ակտիվորեն աշխատելով մուլտիմեդիական էլեմենտների`
տեսահոլովակների, ձայնային թեմաների, շարժվող օբյեկտների և այլնի հետ:  Ուսուցումն իրականացվում է PowerPoint-ի վերջին թողարկումներով: Դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ ոչ սկսնակների համար:

IBM SPSS ՍՏԱՏԻՍՏԻԿԱ
SPSS-ը դա մի ծրագիր է, որն օգտագործվում է տվյալների մուտքագրման ու վերլուծության, ինչպես նաև աղյուսակներ և գրաֆիկներ ստեղծելու համար: Այն հասարակական գիտություններում ամենալայն կիրառում ունեցող վիճակագրական վերլուծությունների ծրագրերից է: Այս ծրագրի իմացությունը լավ կծառայի Ձեզ հետագայում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԿՍՆԱԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ +

    Սիրով հրավիրում ենք WEB ծրագրավորման դասընթացներին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել WEB ծրագրավորում 0-ից սկսած: Նախնական գիտելիքների բազա ծրագրավորման ոլորտում պարտադիր չէ:

    Դպրոցականների համար կգործեն զգալի զեղչեր:

    Դասընթացները կանցնեն 2 փուլով: Դասընթացի համառոտ բովանդակության և պայմանների հետ կարող եք ծանոթանալ կատարելով հղում այստեղ :

  • ԴԱՍԸՆԹԱՑ "HR ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ" +

    Դասընթացի նպատակն է այնպիսի HR մասնագետների պատրաստումը, ովքեր մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կտիրապետեն համակարգային գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև կունենան բարձր մակարդակի մասնագիտական կարողություններ հմտորեն օգտագործելու անձնակազմի կառավարման տեխնոլոգիաներն ու մեթոդները:

    Դասընթացն իր մեջ ներառում է 3 մակարդակ`

    Մակարդակ С - «HR բաժնի մասնագետ»,

    Մակարդակ В - «HR մենջեր»,

    Մակարդակ A - «HR տնօրեն»:

    Դասընթացի մասին մանրամասն ծանոթացեք այստեղ...

  • 1