ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԱ

Համակարգչային դասընթացները իրենց մեջ ներառում են տարրական և ամենաբարդ ծրագրերի ուսուցումը` ինչպես սկսնակների, այնպես էլ վերապատրաստվել ցանկացողների համար: Կենտրոնը հագեցված է նորագույն համակարգչային տեխնիկայով, համակարգչային ծրագրերի վերջին տարբերակներով: Մեր կենտրոնում անցկացվող համակարգչային դասընթացների առավելությունը այն է, որ յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում, որը անձին հնարավորություն է տալիս խորացնելու իր գիտելիքները տվյալ ծրագրի մեջ` իր ընդունակություններին համապատասխան: Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Կոորպորատիվ հայտերի դեպքում գործում են զգալի զեղչեր: Բացի այդ երկար տարիների մեր աշխատանքային փորձը, բանիմաց մասնագետների նվիրվածությունը հանդիսանում են մեր ամենակարևոր երաշխիքը:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԺԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԴՐ) ԽՄԲԱԿԱՅԻՆ (ԴՐ)
 PhotoShop 18 59.000 49.000
 CorelDraw 18 59.000 49.000
 Adobe Indesign 18 59.000 49.000
 Adobe Illustrator 18 59.000 49.000
Master Class 18 99.000 75.000
 Adobe Flash 18 79.000 69.000
 QuarkXPress 18 59.000 49.000

 Առաջարկում ենք Ձեզ ամենահայտնի գրաֆիկական խմբագրիչի` Photoshop

Այս ծրագիրը կիրառվում է դիզայնի բոլոր ոլորտներում, նախագծման, համակարգչային մոդելավորման ոլորտներում, ինչպես նաև համակարգչային գրաֆիկայի հետ կապված այլ բնագավառներում:

Կարդալ ավելին...

Adobe InDesign

Adobe InDesign-ը ամենաբազմաֆունկցիոնալ և ամենահարմար հրատարակչական համակարգերից է:  Այս ծրագրի շնորհիվ ստեղծվում են գրքերի, ամսագրերի, թերթերի, ինչպես նաև վեբ հրատարակությունների նախագծերը: Սև-սպիտկ կամ լրիվ գունավոր հրապարակումների կազմումը, գրաֆիկների ստեղծման և խմբագրման հիանալի հնրավորությունները, տեքստի ֆորմատավորումը և ձևակերպումը, գրաֆիկական և տեքստային խմբագրիչներից ներմուծումը, և այս ամենը մեկ հարմարավետ ինտերֆեյսում է: Adobe InDesign-ը թույլ է տալիս ֆունկցիաների ու գործիքների հարմարավետության և բազմազանության հաշվին խնայել Ձեր ժամանակը: Այն իր դասի ծրագրերի մեջ ունի ամենալայն հնարավորությունները և նաև թույլ է տալիս մինչ տպագրությունը հետևել և գտնել բոլոր թերությունները, այդ թվում նաև այնպիսի պրոբլեմային ոլորտում, ինչպիսին  գույների փոխանցումը է:     

Adobe Illustrator

Adobe Illustrator –ը դա գրաֆիկայի վեկտորային խմբագրման ունիվերսալ համակարգ է, որը լայն ճանաչում ունի դիզայներների և վեբ-դիզայներների շրջանում:  Ծրագրի ուսուցումից հետո նույնիսկ հմուտ դիզայներները Illustrator-ում նոր մոտեցումներ և մեխանիզմներ են գտնում  ամենաբարդ և ոչ ստանդարտ լուծումների իրականացման համար:   Ծրագիրն ունի նկարելու, ֆոտոպատկերների խմբագրման լայն հնարավորությունների ուսումնասիրում,  այլ ծրագրերից պատկերների ներմուծում, ինչպես նաև տեքստային ֆրագմենտների ֆորմատավորում և ձևակերպում, պիքսելային պատկերների վերածում վեկտորայինի:

Կարդալ ավելին....

CorelDRAW

CorelDraw-ը վեկտորային գրաֆիկական խմբագրիչ է ստեղծված Corel Corporation-ի կողմից: Ծրագիրը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել գրաֆիկական պատկերներ համակարգչի միջոցով:
Corel ընկերությունը գրաֆիկայի և գրասենյակային ծրագրային ապահովման շուկայում առաջատարն է: Այն լուսանկարների, վիդեոձայնագրությունների և DVD–երի հետ աշխատանքի համար առաջարկում է ժամանակակից ծրագրերի լայն տեսականի լայն բազմազանություն: 1989թ. Ընկերությունը թողարկեց CorelDRAW-ն, որը հեղափոխեց գրաֆիկական ծրագրերի շուկան: Ախարհի ավելի քան 75 երկներում ավելի քան 100միլիոն մարդ ընտրեց այս ծրագիրը: 

Կարդալ ավելին...

Adobe Flash

Adobe Flash-ը մուլտիմեդիական պլատֆորմա է վեկտորային և պիքսելային գրաֆիկայի հիման վրա անիմացիոն հոլովակների ստեղծման համար, որը լայնորեն կիրառվում է խաղերի, վիդեոհոլովակների ստեղծման, ինչպես նաև անիմացիայի` վեբ ֆորմատ ինտեգրման համար: Օգտագործելով այս ծրագիրը` Դուք կարող եք կենդանացնել անգամ ամենախիստ և պաշտոնական կայքը: Flash-ը նաև շատ հարմար է փոքր ուսուցողական հոլովակների, անիմացված սխեմաների և այլնի ստեղծման համար: Flash տեխնոլոգիաներն օգտագործվում են այնպիսի հանրահայտ առցանց ռեսուրսների կողմից, ինպիսին է, օրինակ,  YouTube-ը: Դրանք կիրառվում են հեռուստահաղորդումների և այլնի ձևակերպման համար:  Flash անիմացիան ամենալայն կիրառումն  է գտել վեբ դիզայնում և վեբ ծրագրավորման մեջ: Flash հոլովակները շատ գրավիչ են կայքերից օգտվողների համար և կարող են էապես բարձրացնել կայքի արդյունավետությունը:

QuarkXPress

QuarkXPress-ն  այսօր ամենահայտնի և ամենահզոր պրոֆեսիոնալ հրատարակչական համակարգերից է: Անցած դարի 90-ական թվականներին իր պարզության շնորհիվ այն լայն ճանաչում ձեռք բերեց պրոֆեսիոնալ էջադրման մասնագետների և պոլիգրաֆիստների շրջանում, բայց և այնպես հանդիսանալով ոչ միակ ծրագիրը հրատարակչական գործի և պոլիգրաֆիայի համար, QuarkXPress-ն այսօր ծածկում է ծրագրային ապահովման շուկայի 90%-ը: Նախագծման, էջադրման, տեղեկատվական լրացման աշխատանքների ընթացքում ծրագիրն օգտվողին առաջարկում է տեքստերի, գրաֆիկական տարրերի, գունային կառավարման, վեբ էջերի ծրագրավորման հետ կապված աշխատանքի համար նախատեսված ամենալայն և բազմազան գործիքների տեսականի: Այն տալիս է Adobe Photoshop-ի հետ ինտեգրման, Adobe Illustrator-ից, Excel-ից, PDF-ից ներմուծման, ինչպես նաև ուղղագրության ստուգման, գրաֆիկական էֆֆեկտների և ֆիլտրերի հնարավորություններ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԿՍՆԱԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ +

    Սիրով հրավիրում ենք WEB ծրագրավորման դասընթացներին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել WEB ծրագրավորում 0-ից սկսած: Նախնական գիտելիքների բազա ծրագրավորման ոլորտում պարտադիր չէ:

    Դպրոցականների համար կգործեն զգալի զեղչեր:

    Դասընթացները կանցնեն 2 փուլով: Դասընթացի համառոտ բովանդակության և պայմանների հետ կարող եք ծանոթանալ կատարելով հղում այստեղ :

  • ԴԱՍԸՆԹԱՑ "HR ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ" +

    Դասընթացի նպատակն է այնպիսի HR մասնագետների պատրաստումը, ովքեր մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կտիրապետեն համակարգային գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև կունենան բարձր մակարդակի մասնագիտական կարողություններ հմտորեն օգտագործելու անձնակազմի կառավարման տեխնոլոգիաներն ու մեթոդները:

    Դասընթացն իր մեջ ներառում է 3 մակարդակ`

    Մակարդակ С - «HR բաժնի մասնագետ»,

    Մակարդակ В - «HR մենջեր»,

    Մակարդակ A - «HR տնօրեն»:

    Դասընթացի մասին մանրամասն ծանոթացեք այստեղ...

  • 1