ՄԵՐ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

ԱՇԽԱՏԱՆՔ

СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

“ՍՅՈՒՖ” ուսումնական կենտրոնի ստեղծման հետ զուգընթաց կենտրոնում գործում է  նաև զբաղվածության կադրային կենտրոնը, որի նպատակն էր նախ և առաջ օգնել մեզ մոտ ուսուցանած անձանց աշխատանք գտնելու հարցում:
Գաղտնիք չէ այլևս, որ այսօր  աշխատաշուկայում` և գործատուի համար, և աշխատանք փնտրողի համար,  կարևոր է դարձել աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալության (ԱՏՄԳ)  դերը, որի նպատակն է առաջին հերթին երկուստեք խնայելով ժամանակը և միջոցները,  հաստատել գործնական կապ նրանց միջև, ճիշտ հասկանալ գործատուի պահանջները ներկայացվող հաստիքի հանդեպ, վարել հարցազրույցներ, գնահատել մարդկանց ունակությունները և դրանք համապատասխանեցնել իրար:
Այդ ամենը իրականացնելու համար անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ և որոշակի հմտություններ: Անձի հանդեպ գործատուի մոտ կարծիք է ձևավորվում  առաջին հերթին  գործակալի կողմից  մարդուն ճիշտ ներկայացնելուց և երաշխավորելուց, բացի այդ, գործատուն, շատ  դեպքերում, բացի մասնագիտական ունակությունները, աշխատանքային փորձը, հաշվի առնում է նաև անձի մարդկային առանձնահատկությունները, նրա լավ մարդ լինելու հանգամանքը, որը  տարբերակելը ճիշտ է դժվար է, բայց իրագոործելի: Այս պարագայում արդեն անհրաժեշտ է դրսևորել հոգեբանական  ունակություններ և ի հայտ բերել գործատուի ցանկացած “լավ մարդուն”:

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ