ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻՆ

СНПЧ А7 Ульяновск, обзоры принтеров и МФУ

“ՍՅՈՒՖ” կադրային կենտրոնում գրանցվելը աշխատանք փնտրողների համար անվճար է: Գրանցվելու համար նրանք պետք է անձնագրով ներկայանան մեր կենտրոն, իրենց հետ ունենալով իրենց կենսագրականը,  ինչպես նաև կարող են  գրանցվել` ուղարկելով մեզ իրենց CV-ին, որն  իր հերթին պետք է գրված լինի հայերեն լեզվով (Sylfaen տառատեսակ) և իհարկե լուսանկարով: CV-ին պետք է կազմված լինի պատշաճ ձևով (ներբեռնել CV-ի օրինակելի ձև):

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ

Հաշվի առնելով, որ մարդն ինքն է բոլորից լավ գնահատում իր բնավորության առանձնահատկությունները, ինչպես նաև մասնագիտական ընդունակություններն ու կարողությունները, առաջին հերթին ցանկալի է, որ աշխատանք փնտրողը ինքը  մեկ-երկու խոսքով բնութագրի իրեն` նշելով դա ինքնակենսագրականի մեջ: Գործատուն ծանոթնալով այդ տեղեկություններին, նոր ցանկություն կհայտնի հանդիպել և անձամբ համոզվել դրանում:
Հաջորդ քայլը, որ պահանջվում է աշխատանք փնտրողից, դա հարցազրույցին նախապատրաստված ներկայանալն է (իր մոտ ունենալ բոլոր փաստաթղթերը` անհրաժեշտության դեպքում գործատուին ներկայացնելու համար, հագնված լինել պատշաճ ձևով և այլն):

Կարևոր են նաև այնպիսի մանրուքները, ինչպիսիք են հարցազրույցին պայմանավորվածից 10-15 րոպե շուտներկայանալը, բջջային հեսախոսը այդ ընթացքում անջատելը և ընդհանրապես քաղաքավարության կանոնների պահպանելը:
Նախքան գործատուի հետ հանդիպելը, մարդը ինքը պետք է լավ տեղեկացված լինի  տվյալ կազմակերպության մասին և ինքն էլ ունենա որոշակի հարցեր գործատուին տալու համար: Օրինակի համար տվյալ կազմակերպության աշխատանքային միջավայրի, կառավարման ոճի, ապագա ծրագրերի, հեռանկարների, ինչպես նաև մասնագիտական աճի հեռանկարների վերաբերյալ: Բայց այս և նման տիպի հարցերը պետք է տալ տեղին, այսինքն հարցազրույցի վերջում, կամ որևէ հարցաթերթիկ լրացնելուց հետո: Եթե Դուք շատ եք հետաքրքրված տվյալ թափուր հաստիքով, կազմակերպությունով, ապա Ձեր նպատակը պետք է լինի այն, որ գործատուն Ձեր անձի մեջ տեսնի այն մոտիվացիան, որը Ձեզ կառանձնացնի մյուս հավակնորդ թեկնածուներից և որ ինքը դրա համար կուզենա Ձեզ տեսնել այդ տեղում: Երբ գործատուն հարցնում է, թե ինչու եք նոր աշխատանք փնտրում, երբեք չպետք է քննադատեք, վարկաբեկեք Ձեր նախկին գործատուին, քանի որ գործատուն կմտածի, որ նույն ձևով կարող եք իր հետ վարվել: Եթե հարցազրույցը վարում է անձամբ տնօրենը, կամ որևէ պաշտոնյա, անհրաժեշտ է նրան դիմել հարգալից (պարոն կամ տիկին և նշել ազգանունը), չօգտագործել ժառգոնային բառեր, չնստեք միչև ձեզ չառաջարկեն: Բացի այդ, այն հարցին, թե որոնք են Ձեր թերությունները, չպեքտ է պատասխանեք, որ չունեք, քանի որ չկան այդպիսի մարդիկ: Կարող եք մի քանիսը անկեղծորեն նշել և պատրաստակամություն հայտնեք կարճ ժամանակում վերացնել դրանք, եթե այդ հանգամանքը կխանգարի Ձեր մասնագիտական գործունեությանը:
Պատշաճ չի համարվում նաև խոսել աշխատավարձի չափի մասին հենց առաջին հարցազրույցի ժամանակ, եթե դրա մասին ինքը գործատուն խոսք չի բացում (մեծամասամբ հաստիքները ներկայացվում են նշելով աշխատավարձի չափը և  եթե դուք գնացել եք հարցազրույցի, ապա դուք համաձայն եք եղել դրա հետ):
Եվ վերջապես նշենք, որ կանցնեք այդ հարցազրույցը, թե ոչ, արդեն կախված է լիովին Ձեզանից, թե ինչքանով Դուք կարող կիլինեք անկեղծ և ճիշտ, առանց չափազանցնելու ներկայացնել Ձեզ և դուր գաք տվյալ գործատուին: Հաճախ, եթե գործատուն շատ է հավանում որևէ թեկնածույի, ապա նա  նույնիսկ պատրաստ է լինում հատուկ այդ անձի համար նոր աշխատատեղ բացել:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԿՍՆԱԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ +

    Սիրով հրավիրում ենք WEB ծրագրավորման դասընթացներին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել WEB ծրագրավորում 0-ից սկսած: Նախնական գիտելիքների բազա ծրագրավորման ոլորտում պարտադիր չէ:

    Դպրոցականների համար կգործեն զգալի զեղչեր:

    Դասընթացները կանցնեն 2 փուլով: Դասընթացի համառոտ բովանդակության և պայմանների հետ կարող եք ծանոթանալ կատարելով հղում այստեղ :

  • ԴԱՍԸՆԹԱՑ "HR ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ" +

    Դասընթացի նպատակն է այնպիսի HR մասնագետների պատրաստումը, ովքեր մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կտիրապետեն համակարգային գիտելիքների և հմտությունների, ինչպես նաև կունենան բարձր մակարդակի մասնագիտական կարողություններ հմտորեն օգտագործելու անձնակազմի կառավարման տեխնոլոգիաներն ու մեթոդները:

    Դասընթացն իր մեջ ներառում է 3 մակարդակ`

    Մակարդակ С - «HR բաժնի մասնագետ»,

    Մակարդակ В - «HR մենջեր»,

    Մակարդակ A - «HR տնօրեն»:

    Դասընթացի մասին մանրամասն ծանոթացեք այստեղ...

  • 1